Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 
  • Մրցույթ երիտասարդ գիտնականների համար

    Մրցույթ երիտասարդ գիտնականների համար

    Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի հետ համատեղ հայտարարում է «Լավագույն գիտական նախագիծ-2013» խորագրով մրցույթ երիտասարդ գիտնականների համար:
  • Հայաստանում կաճի քաղբանտարկյալների թիվը

    Հայաստանում կաճի քաղբանտարկյալների թիվը

    Մամուլի ազգային ակումբում հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ ՀՀ առաջին նախագահի հատուկ հանձնարարություններով դեսպան Դավիթ Շահնազարյանը մտավախություն հայտնեց, որ առաջիկայում Հայաստանում կարող է աճել քաղբանտարկյալների թիվը:
  • Սկսվել է մի գործընթաց, որը սպառնում է մեր ինքնիշխանությանը

    Սկսվել է մի գործընթաց, որը սպառնում է մեր ինքնիշխանությանը

    ՀՀ առաջին նախագահի հատուկ հանձնարություններով դեսպան Դավիթ Շահնազարյանն այսօր Մամուլի ազգային ակումբում հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց, որ սեպտեմբերի 3-ին Սերժ Սարգսյանի կայացրած որոշմամբ՝ անդամակցելու Մաքսային միությանը, սկսվում է մի գործընթաց, որը ոչնչացնում է մեր ինքնիշխանությանը: Այսօրվա ԱԺ-ն, ըստ Դավիթ Շահնազարյանի, բացառությամբ մի քանի պատգամավորների, ունի մի գործառույթ՝ իրավաբանորեն ձևակերպել, որ մենք անկախ պետություն չենք: Ինչ վերաբերում է արտախորհդարանական ուժերին, ապա նրանք ղեկավարվում են Ռոբերտ Քոչարյանի կողմից:
  • Սենատը պատրաստվում է «ջուրը գցել» համաձայնագիրը

    Սենատը պատրաստվում է «ջուրը գցել» համաձայնագիրը

    Իրան-«վեցնյակ» օրերս ձեռք բերված համաձայնությունը դժգոհություն է առաջացրել ոչ միայն Իսրայելում, այլև ԱՄՆ-ի սենատում և վերջինս հնարավոր է որոշում ընդունի Իրանի նկատմամբ պատժամիջոցների խստացման օգտին: Սենատի մեծամասնությունը պատրաստվում է քննարկել հարցը և լսումներ հրավիրել այդ կապակցությամբ:
  • «Մանկական Եվրատեսիլ»-ի մեկնարկին մնացել են հաշված օրեր

    «Մանկական Եվրատեսիլ»-ի մեկնարկին մնացել են հաշված օրեր

    «Մանկական Եվրատեսիլ-2013» երգի մրցույթում Հայաստանը կներկայանա երրորդ համարի ներքո: Մրցույթը կբացի Շվեդիան, կեզրափակի Ռուսաստանը:
  • Ինքնասպանության պատրատվող մարդը փրկում է փոքրիկին, վայր ընկող փոքրիկն էլ` իրեն փրկողին

    Ինքնասպանության պատրատվող մարդը փրկում է փոքրիկին, վայր ընկող փոքրիկն էլ` իրեն փրկողին

    Արշակ Զաքարյանի «Անպետքը» կարճամետրաժ ֆիլմը մեծ արձագանք է գտել հանդիսատեսի շրջանում: Ֆիլմը կյանքի և մահվան, հույսի և հուսահատության մասին է, մեծ իմաստով` ֆիլմը մեր կողքին ապրող անտեսված, անպետք համարվող մարդու մասին է, մարդու մեջ թաքնված լույսի:
  • Յանուկովիչը վերջապես խոսեց, սակայն եվրակողմնակիցները անդրդվելի են

    Յանուկովիչը վերջապես խոսեց, սակայն եվրակողմնակիցները անդրդվելի են

    Կիևի Մայդանում տեղի ունեցող բողոքի ցույցերի երկրորդ օրը ՈՒկրաինայի նախագահը, տեսնելով, որ վարչապետ Ազարովի բացատրությունները որևէ արձագանք չեն ունենում բողոքավոր հանրության մոտ, իսկ ոստիկանության ճնշումները ենթարկվում են ադեկվատ դիմադրության, վերջապես խոսել է: Նա տեղական հեռուստաեթերով դիմել է ուկրաինացի ժողովրդին և փորձել հավաստիացնել, որ իշխանությունը եվրաինտեգրման իր կուրսից չի հրաժարվել:
  • Յուլիա Տիմոշենկոն հացադուլ է հայտարարել

    Յուլիա Տիմոշենկոն հացադուլ է հայտարարել

    Նախկին վարչապետ Յուլիա Տիմոշենկոն անժամկետ հացադուլ է հայտարարել` ՈՒկրաինայի իշխանություններից պահանջելով ստորագրել Վիլնյուսի «Արևելյան գործընկերության» գագաթաժողովի Ասոցացման համաձայնագիրը: Նախկին վարչապետի այս բովանդակությամբ նամակն ընթերցել է վերջինիս վստահված անձը` իրավապաշտպան Սերգեյ Վլասենկոն:
  • Առաջատարը «Արարատն» է

    Առաջատարը «Արարատն» է

    Հայաստանի ֆուտբոլի առաջնության բարձրագույն խմբի տասներեքերորդ տուրում գրանցվել են հետևյալ արդյունքները. 3։0 հաշվով «Արարատը» հաղթել է «Ալաշկերտին» ու քսանյոթ միավորով վստահորեն գլխավորում է աղյուսակը, նույն 2:1 հաշվով «Շիրակը» պարտության է մատնել «Փյունիկին» «Գանձասարը»՝ «Բանանցին», «Միկան»՝ «ՈՒլիսին»: Տուրի ավարտից հետո քսանմեկ միավորով «Շիրակը» երկրորդ հորիզոնականում է, իսկ նրան ընդամենը երկու միավորով զիջող «Գանձասարը»` երրորդում:
  • Ոսկու գինը

    Ոսկու գինը

    Սոչիում կայանալիք ձմեռային օլիմպիական խաղերում յուրաքանչյուր ոսկե մեդալի համար ռուս մարզիկներին պետական բյուջեից կտրվի չորս միլիոն ռուբլի: Բավականին թանկ արժեն և արծաթե ու բրոնզե մեդալները՝ 2,5 ու 1,7 միլիոն ռուբլի: Գումարային պարգևավճարներից անմասն չեն մնա և մարզիկներին պատրաստած մարզիչները, մյուս մասնագետները: